Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հղի կանանց առողջությունն ավելի խոցելի է ամռանը

Հղի կանանց առողջությունն ավելի խոցելի է ամռանը

Ամառն իր մեջ մեծ վտանգ է թաքցնում հղի կանանց համար, հայտարարել են մասնագետները: Հենց ամռանը հղիների մոտ կարող են առաջանալ վիժումներ կամ անժամանակ ծննդաբերություններ: Այս մասին հաղորդում է mignews.ru-ն:

Բժիշկների կարծիքով՝ կանայք այդ ժամանակ պետք է շատ ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ: Օդի բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում ապագա մայրերի առողջության վրա, մասնավորապես՝ կանանց օրգանիզմը ջրազրկվում է, և կարող է խախտվել սրտանոթային համակարգի աշխատանքը:

Մասնագետները հղի կանանց խորհուրդ են տալիս երկարատև ուղևորություններ կամ հանգստյան տներ գնալուց առաջ խորհրդակցել իրենց գինեկոլոգի հետ և ուշադրությամբ կատարել նրա բոլոր հրահանգները: Բացի այդ, հարկ է խստորեն հետևել սննդակարգին և խմել բավարար քանակությամբ ջուր:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. blognews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ